Այսօր ԱԺ-ում խոսքով հանդես եկավ ԱԺ Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Նա, մասնավորապես նշեց, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հնարավորություն չունի իր խղճի ներքո քվեարկել և չունի կամքն ազատորեն արտահայտելու հնարավորություն:

«Դուք դրածո եք, դուք չեք կարող կառավարության ներկայացրած օրինագծին դեմ քվերակել: Դուք այն մարդը չեք, որ կարողանաք ինքնուրույն որոշումներ կայացնել կամ ինքնուրույն որոշեք եւ ասեք հանրապետական ներկայացուցիչներին, որ այս օրինագծին պետք է դեմ քվերակել: Դուք այդ հնարավորւթյունը չուենք, եւ երկրոդը՝ մամուլի մասին եք խոսում, մամուլին եք վիրավորում, դուք վախենում եք մամուլից»,- նշեց նա՝ հավելելով, որ Հովիկ Աբրահամյան ենթակա մարդ է:

Փոստանջյանը նշեց, որ չի կարծում, թե այստեղ մարդիկ կան, ովքեր պատվերներ են կատարում:


«Իսկ որ խոսում եք արդարությունից, ի՞նչ եղավ ձեր ներկայացրած հաղորդումը հանցագործության մասին, Վերահսկիչ պալատի վերաբերյալ, ինչի՞ հետամուտ չեղաք, որ այդ թալանը կանխվեր, ինչու՞ չգնացիք այդ հաղորդման հետեւից, ինչու՞ չբողոքարկեցիք դատախազի անգործությունը, ինչու՞ չարեցիք, թե՞ դուք միայն կարող եք խոսել: Այո դուք կարող եք միայն խոսել, բայց դուք երբեք, լինելով ենթակա չեք գնա այդ համակարգի դեմ եւ եթե նույնիսկ ձեր շահերը ոտնահարվեն: Դուք էլ նույն համակարգի մի մասն եք կազմում, հետեւաբար խոսել եւ խոհուրդներ տալ արդարության մասին եւ մնացած գործառույթների մասին հարիր չէ ոչ ձեզ, ոչ էլ ձեր գործընկերներին, ովքեր փորձում են նման ելույթներով հանդես գալ: Այնպես որ ենթակ եք, մնացեք ձեր ենթակայության ներքո ձեզ համեստ պահեք, ենթակայության ներքո էլ ձեզ պահեք», - նշեց նա:
Սրան ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանը նշեց. «Ես շատ ըմբռնումով եմ մոտնեում ձեր մաղձին, վերցնում եմ ինձ վրա ձեր մաղձը, բայց այդ մաղձը ավարտ ունի, թե չունի՝ դա կուզեի իմանալ, ինչքա՞ն ես պետք է դիմակայեմ ձեր մաղձին դուք այդքան մաղձ ունեք մեր նկատմամաբ մեր իշխանության նկատմամաբ: Ամեն դեպքում, ես կառաջարեմ մի անգամ գոնե մեծամասնական կարգով պատգամավոր ընտրվեք, եթե հնարավորություն ունենք», - նշեց նա: