«Աժ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն այս օրերին օգտագործում է իր բոլոր հնարավորությունները, որպեսզի լրատվամիջոցներում իր և քրոջ փեսայի՝ Աժ նորաթուխ պատգամավոր Լևոն Դոխոլյանի մասին բացասական շեշտադրումներով լուրեր չհրապարակվեն։
Նա առավել շատ խնդրում է իր քրոջ փեսային չգրել Քույրիկ Լևոն։ Մեր գործընկերները մեզ տեղեկացրին, որ անձամբ Հ. Բիշարյանը զանգահարում է լրատվամիջոցների խմբագիրներին, իր ծանոթ լրագրողներին ու առաջարկում շահավետ գործարք՝ «չփչացնել» իր ազգուտակին, որի դիմաց խոստանում է լուծել լրատվամիջոցի ղեկավարին հետաքրքրող ինչ-որ գլոբալ հարց։ Անգամ անձամբ դիմել է մի քանի պատգամավորների, որոնք սեփական լրատվական կայքեր ունեն։ Սակայն երեկվա դրությամբ արդյունքն առանձնապես հուսադրող չէր»,– գրում է «Ժողովուրդ» թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։