«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի խաղացող Լիոնել Մեսսին այսօր առավոտյան բաց է թողել պարապունքը: Արգենտինացին ջերմություն ուենր և իրեն վատ էր զգում: Գրում է fcbarcelona.com կայքը:

Ակումբի բժիշկները առողջական վիճակը ստուգելու նպատակով այցելել են ֆուտբոլիստին: Նրանք զննել են Մեսսիին, դեղեր նշանակել և խորհուրդ տվել մի փոքր հանգստանալ: Թիմը հինգշաբթի օրը պարապունք չի անի: Նրանք հուսով են, որ ուրբաթ օրը ֆուտբոլիստը կներկայանա պարապունքի և իրենց հետ Մադրիդ կմեկնի: