Այսօր ԱԺ արտահերթ նիստում ընդունվեցին մի քանի օրենքներ:

Մասնավորապես 70 կողմ, 46 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ամբողջությամբ ընդունվեց «Կուտակային կենսաթոշակային համակարգի» մասին նախագիծը: Ըստ այդ նախագծի, հաջորդ տարվա հունվարի մեկից կուտակային կենսաթոշակային համակարգը կդառնա պարտադիր:

Ընդունվեց նաև պետական պաշտոնյաների վարձատրության բարձրացման մասին նախագիծը՝ 73կողմ, 37դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: