Ճապոնիայի և աշխարհի ամենածեր կնոջը չորեքշաբթի օրը պաշտոնապես հայտարարել են 114-ամյա Միսաո Օկավային: Գինեսի ռեկորդների գրքի պատվոգիրը նա ստացավ ծերանոցում: Գրում է Ria լրատվական կայքը` հղում անելով Associated Press-ին:

Կինը լրատվական գործակալությանը պատմել է, թե որքան ուրախ է կրել այդ տիտղոսը, ինչպես նաև ստանալ Գինեսի ռեկորդների գրքի պատվոգիրը, որը հաստատում է իր կարգավիճակը: Բացի այդ, նա բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը. «Նրանք, ովքեր ցանկանում են երկար ապրել, պտք է հետևեն իրենց առողջությանը»:

Միսաո Օկավան ծնվել է 1898 թվականի մորտի 5-ի կիմոնո վաճառող խանութի տիրոջ ընտանիքում: Նա երեք երեխա ուներ: Նրանցից երկուսը դեռ ողջ են և արդեն նշել են իրենց 90-ամյակը: Ճապոնիայի բնակչուհին ունի 4 թոռ և 6 ծոռ: