2014 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորները դեմ են քվեարկել, առանց որեւէ բացառության: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԲՀԿ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Ինչ վերաբերում է տեղեկատվությանը, թե ԲՀԿ խմբակցության անդամ Հարություն Ղարագյոզյանը քվեարկել է ձեռնպահ, ապա, ըստ Ուրիխանյանի, դա որեւէ կապ չունի իրականության հետ:
«Իրականում տեխնիկական խնդրի պատճառով պատգամավորի քվեարկությունը արձանագրվել է որպես ձեռնպահ, ինչից անմիջապես հետո Հ. Ղարագյոզյանը ԱԺ կանոնակարգի համաձայն տեղեկացրել է քարտուղարությանը, որ քվեարկել է դեմ, ինչն էլ արձանագրված է ԱԺ պաշտոնական կայքում»,- ասված է ԲՀԿ-ի հաղորդագրության մեջ: