Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո թուրք լրագրողների համար նախատեսված մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրել է, որ հայ գործընկերոջ հետ առանձնազրույցն անցել է ջերմ և անկեղծ մթնոլորտում; Այս մասին տեղեկացրել CNN-turk-ը
Թուրքիայի արտգործնախարարը նման հանդիպումներ ավելի հաճախ կազմակերպելու ցանկություն է հայտնել, սակայն չի նշել՝ արդյոք հետագա հանդիպումների համար համաձայնություն կայացվե՞լ է, թե ոչ:
«Կան հարցեր, որոնց շուրջ տարաձայութուններ ունենք, բայց կարևորը, չնայած միմյանց տեսակետներն իմանալուն, ավելի հաճախ հանդիպումներ ունենալն է»,-ասել է նա:
«Թուրքիան և Հայաստանը հարևաններ են և կցանկանայինք, որ հարաբերությունները բարձր մակարդակի լինեն և կողմերը բարեկամական հարաբերություններ հաստատեն»,-հայտարարել է դավութօղլուն:
Թուրքիայի արտգործնախարարը կարևորել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը և նշել, թե կցանկանան, որ Հայաստանը ևս մաս կազմեր Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև առկա համագործակցությանը:
Դավութօղլուն հերքել է իր Երևան այցից առաջ թուրքական մամուլում եղած հրապարակումները, թե Թուրքիան Հայաստանին առաջարկելու է դուրս գալ Լեռնային Ղարաբաղի երկու շրջաններից՝ Թուրքիայի հետ սահմանը վերաբացելու դիմաց:
Թարգմանությունը` hraparak.am-ի