«Իրատես de facto» թերթը գրում է. «Մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունները Գյումրի տեղափոխելու կառավարության որոշումը կարծես թե այնքան էլ չի գոհացնում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին:
Մեր տեղեկություններով, նախարարն իր մերձավոր շրջապատում դժգոհել է, թե երբ մշակութային կյանքը Երեւանում է եռում, իրենք ի՞նչ են անելու Գյումրիում, հո ամեն օր այսքան ճանապարհ չի՞ կտրելու, որ հասնի մայրաքաղաք ու այս կամ այն միջոցառմանը մասնակցի:
Սակայն Հասմիկ Պողոսյանը հույս է փայփայում, որ այս նախագիծը դեռ երկար ժամանակ «միս ու արյուն» չի ստանա, եւ ինքը դեռ Երեւանում կշարունակի պաշտոնավարել: Իսկ երբ հերթը հասնի Գյումրի տեղափոխվելուն, նա այլեւս ոլորտը չի ղեկավարի:
Երեւում է` կառավարությունն այս հարցում պիտի շտապողականություն ցուցաբերի, թե չէ Հասմիկ Պողոսյանը հրաժարական տվողը չէ»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում