«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ-ում մի շարք օրինագծերի քվեարկության ժամանակ Հանրապետական կուսակցության երկու պատգամավորներ՝ Արթուր Ստեփանյանը եւ Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, քվեարկում էին իրենց կողքին նստող, բայց նիստերից բացակայող երկու այլ ՀՀԿ-ական պատգամավորների փոխարեն։

Ա. Ստեփանյանը քվեարկում էր ջավախահայ պատգամավոր Հովհաննես Սոֆոյանի, իսկ Մ. Սեդրակյանը՝ մշտապես այլ երկրներում գտնվող Աշոտ Արսենյանի փոխարեն։ Նիստի ավարտից հետո Մ. Սեդրակյանից փորձեցինք ճշտել, թե ինչու էր քվեարկում իր բացակա ընկերոջ փոխարեն։ Ի պատասխան ասաց. «Դա ձեզ է թվացել», ապա ավելացրեց, թե այսուհետ իրեն հարցեր տալու համար գրավոր դիմեն»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում