Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարող ոչ մի լավ բան խոստանալ: Այս մասին Սաակաշվիլին հայտարարել է ուկրանիական ТВI հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ:
«Նա անձամբ Ռուսաստանում մեծ խնդիրներ ունի: Նրանց տնտեսությունը փլուզման եզրին է: Հասկանալի է, որ երբ նա չի կարողանում օգնել Ռուսաստանին, նա չի կարողանա օգնել նաև Ուկրիանային:
Նա իրեն ռեյդերի պես է պահում: Ուկրաինայում ամեն ինչ ճիշտ ուղիով էր ընթանում: Հանկարծ նա ինչ-որ տեղից հայտնվեց և սկսեց ռեյդերային հարձակումներ ձեռնարկել գազի, տարբեր մեթոդների, այդ թվում նաև ֆինանսական ճնշման, հնարավոր է նաև անձնական ահաբեկման միջոցով: Իսկ արդյունքը այսպիսին է»,- հայտարարել է Սաակաշվիլին: