Բարձր ճիչերով, երգերով և ավանդական պարերով են ընդունել Հարավային Աֆրիկայի հանրապետության բնակիչները երկրի նախկին նախագահ Նելսոն Մանդելայի աճյունը, որը ուրբաթ առավոտյան ռազմական հոսպիտալից տեղափոխվել է Պրետորիայում գտնվող կառավարական շենքերի համալիր:

Ավտոշարասյունը դիմավորող ցանկացողները հայտնվել են փողոցներում գրեթե առավոտյան ժամը հինգից: Մարդիկ այնքան շատ են եղել, որ փողոցներում տեղ չգտնելով բարձրացել են ավտոկայանների երկրորդ հարկ այնտեղից հետևելու:

Աճյունը սպասելով մարդիկ երգել են` երգեր հանգուցյալի մասին և պարել ավանդական պարեր:

Ավտոշարասյունը շարժվել է կառավարական շենքերի ուղղությամբ, որտեղ յուրաքանչյուր ցանկացող կարող է հրաժեշտ տալ Մանդելային: ՀԱՀ-ի դրոշով ծածկված դագաղը գտնվել է սև միկրոավտոբուսում՝ մասամբ թափանցիկ տանիքով:
Ուրբաթ օրը ՀԱՀ-ի բնակիչները և հույրերը ունեն վերջին հնարավորությունը հրաժեշտ տալ Մադիբային(այդպես են ասում Մանդելային), հաջորդ օրը նրան տեղափոխելու են երկրի հարավ-արևելքում գտնվող Կունա գյուղ, որտեղ ծնվել և մեծացել է Մանդելան: