Դավութօղլուի այցը, ըստ ՀՀԿ ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանի ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ է կապված, որով Թուրքիան ցանկանում է իր գործընկեր պետություններին` օվկիանոսից այս կողմ ու այն կողմ ցույց տալ, որ ամեն ինչ ընթացքի մեջ է: Պատգամավորի համոզմամբ` Թուրքիան նպատակ ունի ցույց տալու, որ արվում են բոլոր քայլերը ձևականորեն ապացուցելու համար,որ կհաստատվի Հայաստանի և Թուրքիայի միջև բարեկամություն, որը երկարատև կլինի:

«Եթե մի անգամ մեզ խափեց, ամոթ իրան, եթե երկրորդ անգամ խափի` ամոթ մեզ: Եվ սա ոչ միայն, այլև ողջ աշխարհին, քանի որ Թուրքիան խափել է ողջ աշխարհին»,- իր խոսքում նշեց պատգամավորը:

Այս տեսակետի հետ համաձայն չէր քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը, ում համոզմամբ` Թուրքիան խափել է ոչ թե Հայաստանին, այլ ՀՀԿ-ին:

Քաղաքագետի դիրքորոշմամբ` Դավութօղլուի այցի հետևանքները ընդհամենը կարող ենք ենթադրել, քանի որ Նալբանդյան-Դավութօղլու հանդիպումը թափանցիկություն չուներ, և թափանցիկությունը չէր ապահովել իշխանությունը: