Ո՞վ է ասել, որ հարուստ, հաջողակ ու հայտնի մարդկանց կանայք միշտ հոլիվուդյան գեղեցկուհիներ ու մոդելներ են լինում: Լինում են այնպիսի դեպքեր, երբ տղամարդիկ ամուսնանում են դեռ մինչև հայտնի դառնալը և հայտնի դառնալուց հետո էլ դեռ երկար տարիներ ապրում են իրենց ոչ այնքան գեղեցիկ, բայց սիրելի երկրորդ կեսի հետ: Լինում են դեպքեր, երբ նման տղամարդիկ ամուսնանում են արդեն հայտնի ու հարուստ դառնալուց հետո, բայց նորից՝ նախապատվությունը տալով սիրուն, քան թե արտաքին տվյալներին: Ձեզ եմ ներկայացնում հայտնի, հարուստ ու հաջողակ տղամարդկանց, ովքեր ամուսնացած են տգեղ կանանց հետ:

1 Փիրս Բրոսնան

Իր 60-ն անց տարիքում Փիրս Բրոսնանը շարունակվում է համարվել Հոլիվուդյան սեքս սիմվոլներից մեկը, սակայն իռլանդացի այս դերասանն իր նախապատվությունը տվել է սեքս սիմվոլ լինելուց այդքան հեռու գտնվող հաղրդավարուհի Քիլի Շեյ Սմիթին: Բրոսնանը հայտնություն ձեռք բերեց 1995 թվականին՝ մարմնավորելով Ջեյմս Բոնդին ու թեև նա իր հերոսի հետ շատ ընդհանրություններ ունի, սակայն ակնհայտ է, որ կանանց ընտրության հարցում նրանք տարբերվում են:

Արդեն 17 տարի է, ինչ այս զույգը միասին է և ամեն տարի Բրոսնանի կինը ավելի ու ավելի է գիրանում: Արդեն 17 տարի է, ինչ այս զույգը միասին է և ամեն տարի Բրոսնանի կինը ավելի ու ավելի է գիրանում: 

Երջանիկ զույգն ապրում է օվկիանոսի ափին գտնվող իրենց շքեղ առանձնատանը և ուշադրություն չի դարձնում այն մեկնաբանություններին, որոնք հնչում են Կելլիի գիրության վրա: Ինքը՝ Քելլին հայտարարել է, որ չի ամաչում իր թմբլիկ մարմնից, իսկ ամուսինը հայտարարել է, որ երջանիկ է այս կնոջ հետ և նա մեկն է միլլիոնից:

2 Սերգեյ Բրին

Սերգեյ Բրինը հանդիսանում է Google ընկերության հիմնադիրներից ու սեփականատերերից մեկը: 16,6 միլլիարդ կարողության տեր Սերգեյը ամուսնացած է բիոինժեներ Աննա Վոյժիտսկու հետ, ով ինչպես տեսնում եք հուրի-փերի չէ: Կնոջ հետ Բրինը ծանոթացել է դեռ ուսանողական տարիներին, երբ google-ի մյուս համահիմնադիրի հետ վարձակալում էին Աննայի ավագ քրոջ ավտոտնակը:

Սերգեյի ու Աննայի հարսանիքը տեղի ունեցավ 2007 թվականին՝ Բհամյան կղզիներում: Այն խիստ ավանդական հրեական ավանդույթներով էր, անց էր կացվում գաղտնի և դրան ներկա էին միայն 60 հյուրեր:

Աննան ավարտել է Յեյլի համալսարանը 1994 թվականին և ունի իր ընկերությունը: Սերգեյն ու Աննան ունեն երկու երեխա՝ աղջիկ և տղա:

3 Ջոշ Հոլլոուեյ

Լեգենդար սերիալի ամենակրքոտ կերպարներից մեկն արդեն 10 տարի է, ինչ ամուսնացած է ինդոնեզուհի այս անշուք կնոջ հետ և երջանիկ է:

Դերասանը չի թաքցնում, որ նրան հավանում են կանայք, իսկ ինքը՝ կանանց, բայց նրա խոսքերով, նա չափազանց շատ է սիրում ու գնահատում իր կնոջը, որպեսզի ֆլիրտից ու մանկամիտ բաներից ավել բան իրեն թույլ տա ուրիշ կանանց հետ:

2009 թվականին այս զույգն ունեցավ իրենց առաջնեկին: Դրանից հետո Ջորջն ընդհանրապես վերածվեց օրինակելի ամուսնու ու իդեալական հոր և նա իր ամեն ազատ վայրկյան փորձում է ընտանիքի հետ անցկացնել:

 

Աղբյուր` ordinaricus