Երևանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ախպեր ջան, ինչ մի PRավատ եք լինում, քաղաքի ձյուն մաքրելը ձեր պարտականությունն է ու դրանով քաղաքացիներին նվեր չեք անում, Ապրեք հալալա, ես ձեր ջանին մեռնեմ, շարունակեք էդպես, բայց նենց արեք, որ քաղաքացին ոչ թե նկարներով տեսնի ձեր աշխատանքները, այլ փողոցով քայլի ու երանի տա ձեզ կրթողներին....
Մի քիչ, որ օրինապաշտ ու սրտացավ լինեին էս իշխանությունները, մարդ բան ու գործ թողեր PR-ի թեմայով լեկցիա կարդար PR աթոռի վրա նստած պաշտոնյաներին»