«Ժողովուրդ» թերթը գրում է «Դեկտեմբերի 6-ին Արդարադատության խորհուրդը որոշել է Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գարիկ Ավագյանի լիազորությունները դադարեցնել։

Պատճառը Գարիկ Ավագյանի ներկայացրած աշխատանքից ազատման դիմումն է, բայց ոչ թե ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խայտառակ բացահայտումերով լի զեկույցի պատճառով, այլ, ինչպես տեղեկացրին «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Գարիկ Ավագյանին ՀՀ գլխավոր դատախազությունում բարձր պաշտոն են առաջարկել։ Ավագյանն ինքը մեզ հետ զրույցում հաստատեեց, որ իր աշխատանքից ազատվելու դիմումը պայմանավորված է մեկ այ աշխատանքի անցնելու հետ։ Իսկ թե կոնկրետ որտեղ, չցանկացավ մանրամասնել»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: