«Հայկական ժամանակ» օրաթերթն այսօրվա համարում գրում է. «Նույնիսկ պետական պաշտոնյաներն արդեն չեն թաքցնում, որ ՀՀ-ի՝ Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանում կարձանագրվի գների աճ։ Եվ առաջին հերթին դա վերաբերում է առաջին անհրաժեշտության սննդամթերքին։
Պաշտոնական որեւէ մարմին դեռ չի հաշվարկել, թե որքան կկազմի գների աճը։ Բայց արդեն կան փորձագիտական որոշ վերլուծություններ, ըստ որոնց՝ միայն ՄՄ-ին անդամակցելու «շնորհիվ» ներկրվող սննդամթերքը, ընդ որում՝ առաջին անհրաժեշտության,կթանկանա առնվազն 7-8 տոկոսով։ Ոչ պարենային ապրանքների պարագայում գնաճը կկազմի մինչեւ 12 տոկոս։ Սա պայմանավորված է նրանով, որ ՀՀ մաքսային սակագները համահունչ են արեւմտյան մոդելին, եւ մաքսատուրքի առավելագույն չափը 10 տոկոս է։ Մինչդեռ Մաքսային միությունում գործող մաքսատուրքերը հասնում են մինչեւ 25 տոկոսի։ Եթե հաշվի առնենք, որ ներկայումս Հայաստան իրականացվող ներկրումների միայն 24 տոկոսն է բաժին ընկնում ՄՄ երկրներին, ապա գների նման աճի սպասումները առավել քան իրական են»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: