Քիչ առաջ ՀՀԿ կենտրոնական գրասենյակ է այցելել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ինչպես հայտնում է YerevanNews.am-ի թղթակիցը, ՀՀ վարչապետը կառավարության ներկայացուցիչների հետ միասին այցելել է ՀՀԿ գրասենյակ, որպեսզի կուսակցությանը ներկայացնի Մաքսային միությանն անդամակցության հարցերով ստեղծված հանձնախմբի կատարած աշխատանքները եւ կատարվելիք գործողությունները:
Լրագրողների հարցին, թե արդյո՞ք Մաքսային միության ճանապարհային քարտեզը պատրաստ է, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ դեռ պատրաստ չէ և դրա մասին ավելի ուշ կհայտնեն: