McDonalds-ի արագ սննդի ռեստորաններից մեկում այցելուն համբուրգեր համտեսելուց առնետի պոչ է հայտնաբերել, գրում է ria.ru-ն:
McDonalds-ի մասնաճյուղը տուգանվել է 3.800 դոլարի չափով, քանի որ դատարանը եկել է այն եզրակացության, որ առնետի պոչը նախքան այցելուի հայտնվելն արդեն եղել է ռեստորանում և տապակվել է համբուրգերի կոտլետի հետ:
Սակայն արագ սննդի սպասարկման կետը պատասխան հայց ներկայացնելու մտադրություն ունի, որովհետև իրենց խոսքերով` McDonalds-ում մթերքները և դրանց պատրաստման եղանակները միշտ լավագույնն են: