Սերժ Սարգսյանի 2011 թվականի հուլիսի 23-ի հրամանագրով է նշանակված Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գարիկ Կարոյի Ավագյանը դատավորի պաշտոնից հրաժարական տալու մասին դիմում է ներկայացրել:
Արդարադատության խորհուրդը դեկտեմբերի 6-ի նիստում որոշել է առաջարկել երկրի նախագահին` դադարեցնել դատավոր Գարիկ Կարոյի Ավագյանի լիազորությունները: