Այս պահին ԱԺ-ում շարունակվում են գազի գնի վերաբերյալ խորհրադարանական լսումներ: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին հարց ուղղեց, թե ինչու է «ՀայռուսԳազարդի» պարտքը վճարում ՀՀ կառավարությունը:

Չէ՞ որ «ՀայռուսԳզաարդը» համարվում է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն և ինքն է պարտավոր իր պարտքը վճարել ռուսական կողմին:

««Արմավիան» մասնավոր ընկերությունն էր, պարտք կուտակեց, չկարողացավ վճարել, սնանկ ճանաչվեց, կառավարությունը նրա պարտքերը չվճարեց, ինչու՞ է այս դեպքում ՀՀ կառավարությունը հանդես գալիս պարտք վճարող, և «ՀայռուսԳազարդի» 20 տոկոս բաժնեմասը պարտքի փոխարեն հանձնեց ռուսական կողմին»,- այսպես ձևակերպեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ի պատասխան պատգամավորի հարցադրմանն, ասաց. «Պարտքն առաջացել է ՀՀ կառավարության պատճառով, քանի որ «ՀայռուսԳազարդը» տեղեկացրել է կառավարությանը, որ ռուսական կողմը բարձրացրել է գազի գինը, սակայն կառավարությունը թույլ չի տվել ավելացնել գազի գինը սպառողի համար»: Գուրգեն Արսենյանը ՀՀ էներգետիկայի նախարարին հիշեցրեց, որ երբ հանրային լսումների էին ընթանում, այդ ժամանակ Արմեն Մովսիսյանը ոչինչ չի ասել հայկական կողմի պարտքի մասին: ԱԺ պատգամավորը նախարարին խնդրեց մեր կառավարության վարած այս գործընթացին գնահատական տալ: «Այս ամենը մեզ ստիպում է մեկ անգամ ևս նվազեցնել վստահությունը ՀՀ-ի նկատմամբ»,- ասաց Գուրգեն Արսենյանը: «Փաստը մնում է փաստ, որ սպառողը վճարել է էժան, քան իրական գինն է եղել»,- հավելեց Արմեն Մովսիսյանը: