«Դուք սկսում եք կալաբոկի հեքիաթը պատմել: Ասում, ասում եք, բայց Իրանի դեսպանը մամլո ասուլիսների ժամանակ հերքում է ձեր ասածները, հիմա թողնենք ձեր խղճին, թե ով մինչև վերջ ազնիվ չի»,-այս մասին ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում շարունակվում են գազի գնի վերաբերյալ խորհրդարանական լսումները:: Ալեքսանդր Արզումանյանը խոսելով Ռուսաստանի հետ ստորագրված համաձայնագրերի և «ՀայռուսԳազարդի» բաժնետոմսերի առք ու վաճառքի մասին, ասաց, որ ինքը նման միակողմանի դիտատ դեռևս չի հանդիպել իր ողջ փորձի ընթացքում:

«Այս պայմանագիրն ամբողջությամբ սահմանափակում է կողմերից մեկի բոլոր իրավունքները և ամբողջությամբ սպասարկում է միայն մեկ կողմին, նման պայմանագրերին անվանում են կապիտաւլացիայի մասին ակտ, բայց մենք խոսում ենք մեր եղբայրական երկրի գազի գնի մասին»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը:

Վերջինս հայտնեց, որ այդ պայմանագիրն ուսումնասիրելուց հասկանում ենք, որ ստորագրել են անժամկետ պայմանագիր և մյուս կողմին տվել ենք լիակատար բացառիկ իրավունքներ:

«Մենք մինչև 2043թ դեկտեմբեր ամիսը պարտավարություն ենք ստանձնում և դրանք ապտակ են ԱԺ-ի համար: Հայկական կողմը երաշխավորում է, որ մինչև 43 թ ՀՀ չեղյալ չի հայտարարի սույն համաձայնագիրը: Երաշխավորում եք, որ 30 տարի ոչ մի օրենք չպետք է փոխենք այս դաշտը կարգավորելու համար, սա ինչ-որ մեկը կարդացե՞լ է, թե մենակ թարգմանիչն է կարդացել և ասել ձեզ»,-ասաց Արզումանյանը և հավելեց. «Դուք վստահ եք, որ մինչև 43թ Ռուսաստանից բացի ուրիշ գազպրոմ իրավունք չունի գազ ներկրել Հայաստան, կարողա մեկ ուրիշից ենք ուզում բերում: Հասկացանք բազաները տվեցինք մինչև 2049թ, էս ո՞վ ա որոշել, որ ըսենց թվեր պետք ա դնեք, ամոթ ա ես չեմ կարծում, որ մեր ԱԺ-ն պետք է կողմ քվեարկի նման համաձյանագրին»: