Գազի գինը չի փոխվելու. ո՞վ է ասել, որ գազն էժանանալու է,- այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Նա նշեց, որ Ռուսաստանի հետ ստորագրված համաձայնագրերը չի կապվում նախագահական ընտրությունների հետ, քանի որ բանակցություններն սկսվել են 2010 թվականից:
«Եթե ուշադիր դիտեք պայմանագիրը, կտեսնեք, որ շատ հավասարակշռված է: Պետք է նայել դրա դրական կողմերը: Չպետք է մոռանանք, որ սեփական էներգակիր չունեցող երկիր ենք և ամբողջովին կախված ենք ներկրումներից և պետք է մեզ համար այնպիսի պայմաններ ստեղծենք, որ գոնե երկարատև ժամանակաշրջանի համար կարողանանք ապահովել այդ մատակարումները»,- ասաց նախարարը: Նա նշեց, որ այս համաձայնագրերով ժողովրդից հանվել է 1 մլրդ-ի բեռը: