ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ժամանել է Լեռնային Ղարաբաղ, որտեղ իր ռուս և ֆրանսիացի գործընկերների հետ քննարկելու է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը:
Այս մասին ամերիկացի համանախագահը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում: «Հենց նոր ժամանեցի Լեռնային Ղարաբաղ իմ ռուս և ֆրանսիացի գործընկերների հետ հանդիպելու համար: Ցուրտ օր է»:
Ջեյմս Ուորլիքը իր գրության տակ տեղադրել է նաև լուսանկար Ստեփանակերտից: