Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Հոլանդը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով 2014-ի մայիսին կայցելի Հայաստան: 

Պարբերականի տվյալներով, Հոլանդը հաստատել է այդ տեղեկությունը Ֆրանսիայի հայ կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ: Այդ մասին հայտնում է Новости-Армения-ն: