«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեպքում նույն մաքսային ռեժիմն ինքնաբերաբար կգործի նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեպքում։ Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը։
Ըստ նրա՝ քանի որ Հայաստանը ԼՂՀ-ի հետ առանձին մաքսակետ չունի, հետեւաբար Մաքսային միությանն անդամակցելու դեպքում եւս նույն ռեժիմը պետք է գործի։ «Ղարաբաղը համարվում է Հայաստանի սահմանային տարածք,- «Ժողովուրդ»-ին հայտնեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը՝ հավելելով` ոնց որ այսօր է Ղարաբաղը ներմուծում կամ արտահանում, նույն ձեւով էլ կլինի այն ժամանակ։ Պրոբլեմներ չեն առաջանա»։ Այսպիսով՝ կարելի է եզրակացնել՝ միակ հուսադրող բանն այն է, որ ՄՄ-ն փաստացի ընդունելու է ԼՂՀ կարգավիճակը որպես Հայաստանի մաս»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: