«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «SAS սուպերմարկետների ցանցն այս օրերին ակտիվորեն գովազդում է ապխտած կոկորդիլոս, որ ինչ-որ մարդիկ պետք է գնեն եւ տեղադրեն իրենց Նոր տարվա սեղաններին՝ ըստ ամենայնի հաջորդ տարի կոկորդիլոս դառնալու ակնկալիքով։

Պարզվում է՝ այս կենդանու մեկ հատն արժե 380 հազար դրամ։ Երկարությունը 90 սմ է, լայնությունը՝ 40։ Սուպերմարկետների ցանցում առայժմ դրանց թիվը 2-3-ն է, բայց խոստանում են պահանջարկի դեպքում ներկրել ավելին։ Այսինքն, եթե տոնական սեղանին 1000 դոլարանոց կոկորդիլոս դնողներ Հայաստանում 3-ից ավելին գտնվեն, SAS-ը նորերը կներկրի»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում