«Արարատի մարզի Այնթապ գյուղի նախկին գյուղապետ Լյովա Թարվերդյանի կինը երեկ կախվել է սեփական տան ճաղավանդակներից։ 46-ամյա կնոջ մոտ վերջին ամիսներին հոգեկան շեղումներ են նկատվել, և նա մոտ 20 օր առաջ էր դուրս եկել հոգեբուժարանից։ Հիշեցնենք, որ Թարվերդյանը դեկտեմբերին տեղի ունեցած ընտրություններին կրկին առաջադրել էր իր թեկնածությունը համայնքի ղեկավարի պաշտոնում, բայց պարտվել էր։ Թարվերդյանը նախկինում խարդախության համար դատապարտվել է, այժմ գյուղում խոսում են, որ կինը կախվել է նրա պարտքերի պատճառով»,– գրում է «Հրապարակ» թերթը։