«Հրապարակ» թերթը Արարատի նախկին մարզպետ, ՀՀ ոստիկանապետի խորհրդական Էդիկ Բարսեղյանին հարցրել է՝ արդեն գործի գնո՞ւմ եք, սենյակ տվե՞լ են Ձեզ: «Սենյակ էլ են տվել, գործի էլ եմ գնում»,- անհավես ասաց պրն Բարսեղյանը:
Ի դեպ, պարոն Բարսեղյան, մի քանի օր է` իշխանական վերնախավում խոսվում է, որ պարտքերի պատճառով Ձեր օբյեկտը` «Ռենեսանսը», Ձեզնից «վերցրել» են. համապատասխանո՞ւմ է իրականությանը: «Ո՞վ կարող է իմ ձեռից վերցնել»: Կգտնվեն, մանավանդ որ էլ պաշտոնի չեք, «առավոտից» էլ գործի չեք գնում: «Շատ մարդ շատ բան կարող է ուզել, խոսել. անլուրջ խոսակցություններ են դրանք»: Սակայն լուրերը, թե Սաշիկ Սարգսյանը որոշել է տիրանալ «Ռենեսանսին», համառորեն շրջանառվում են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: