Մեծ Բրիտանիայում մահացել է գանգսթեր Ռոնի Բիգսը, ով կազմակերպել է «գնացքի մեծ կողոպուտը», որը համարվում է պատմության մեջ ամենախոշոր կողոպուտներից մեկը: Այս մասին հայտնել է Sky News-ը:
1963 թվականին բանդան Բիգգսի գլխավորությամբ հարձակում կատարեց Գլազգոյից Լոնդոն ընթացող գնացքի վրա և գողացավ 120 պարկ փող: Փոստային գնացքը տեղափոխում էր շուրջ 2,6 մլն ֆունտ ստերլինգ մանրադրամներով: Գործող դրամային արժեքով գողոնը գնահատավում է 46 մլն ֆունտ(70 մլն դոլարից ավել):
Բիգսը կողոպուտից հետո 36 տարի թաքնվում էր երկրի սահմաններից դուրս, ինչից հետո վերադարձավ հայրենիք և բանդայի մնացած անդամների նման դատապարտվեց 30 տարի ազատազրկման: