Այսօր կայացած ասուլիսի ընթացքում Ազգային վիճակագրության Մարդահամարի և Ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը ներկայացրեց առաջին 9 ամիսների վիճակագրությունը, որտեղ ամփոփված են ամուսնալուծությունների, ամուսնությունների, ծնելիության, մահացության և այլ ցուցանիշներ:
Նա նշեց, որ սռաջին 9 ամիսների ընթացքում ծնելիության ցուցանիշը կազմել է 30477 և նախորդ տարվա համեմատ գրանցվել է 1.9 տոկոսով նվազում: «Այսինքն յուրաքանչյուր հազար բնակչի հաշվով հանրապետությունում ծնվել է մոտ 14 երեխա», - նշեց նա:
Անրադառնալով մահացության դեպքերին, բանախոսը նշեց, որ դրանք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է: «20268 մահվան դեպք է գրանցվել, ստացվում է, որ հազար բնակչի հաշվով մահվան դեպքերը եղել է 9: Այսինքն, հազար բնակչի հաշվով ծնվում է տասնչորս երեխա, մահանում ինը», - նշեց նա:
Նրա խոսքերով, քանի որ նվազել են նաև մահացության ցուցանիշը, այդ պատճառով բնական հավելաճում փոփոխություններ չեն նկատվել:
Անդրադառնլով ամուսնությունների թվին, նա նշեց, որ առաջին 9 ամիսների ընթացքում եղել է 13.473 գրանցված ամուսնություն, որը, նախորդ տարվա համեմատ նվազել է: Սակայն բանախոսը հորդորեց ուշադրություն դարձնել, որ սրանք միայն գրանցված ամուսնություններն են:
Անդրադառնալով պարզ վերարտադրության գործակցին, նա նշեց, որ այն կազմել է 1.1 տոկոս է, իսկ վերարտադրողականության համար անհրաժեշտ է 2.2:
Բանախոսի խոսքերով, մեզ մոտ մանկական մահացության դեպքերը նվազել են ոչ միայն առաջին 9 ամիսների ընթացքում, այլև՝ տարեկան կտրվածքով:
«0-1 տարեկանների մասին է խոսքը, սակայն 0-4 –ի դեպքում էլ ունենք նվազում», - նշեց նա: Իսկ անդրադառնալով ամուսնալուծություններին, նա նշեց, որ դրանք ավելացել են՝ 13.7 տոկոսով: