Ուկրաինային առանց ՌԴ հետ պայմանավորվածությունների, որոնք ձեռք են բերվել երեքշաբթի օրը Վիկտոր Յանուկովիչի՝ Մոսկվա այցելության ժամանակ, սպասվում էր սնանկության և սոցիալական կոլափս: Չորեքշաբթի օրը հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը: Այս մասին հաղորդում է Риа Новости գործակալությունը:
«Ի՞նչ էր սպասվում Ուկրաինային: Պատսխանը ակնհայտ է: Սնանկություն և սոցիալական կոլափս: Ահա, թե ինչպիսի ամանորյա նվեր էր սպասվում Ուկրաինային այդ դեպքում»,- նշել է Ազարովը կառավարության նիստի ժամանակ:
Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվան և Կիևը համաձայնության էին եկել Ուկրաինայի համար ռուսական գազի գնի իջեցման, ինչպես նաև Ռուսաստանի կողմից 15 մլրդ դոլար արժողությամբ Ուկրաինայի եվրոպական պարտատոմսերի գնման կապակցությամբ:
Ուկրաինայի խորհրդարանական ընդդիմադիր «Բատկիվշինա» խմբակցության ղեկավարի տեղակալ Սերգեյ Սոբոլևը նշել է.«Մենք պետք է հասկանանք, որ Ուկրաինայի նախագահը ինչ-որ բան է դրա համար տվել Ռուսաստանին: Ես չեմ հավատում ռուսական կողմի, ինչպես նաև յուրաքանչյուր այլ կողմի բարիությանը: Ինչ է եղել արժեքը. գազատար խողովակները,գազի պահեստները, թերթաքարային գազից հրաժարվելը կամ մաքսային համաձայնագիր: Այս ամենը դեռ պետք է պարզել»: