Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ձեռք բերված համաձայնությունները չեն խանգարի Եվրամիությանը և Ուկրաինային առաջ գնալ իրենց հարաբերություններում: Այս մասին հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը:

Ինչպես հիշեցնում է Риа Новости գործակալությունը ռուս-ուկրաինական միջպետական առաքելությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի գլխավորությամբ երեքշաբթի օրը ձեռք են բերել մի շարք համաձայնություններ` մասնավորապես կապված ռուսական գազի գնի իջեցման և Ռուսաստանի կողմից Ուկրաինայի եվրապարտատոմսերի գնման համար:

«Ինչ վերաբերվում է Ռուսաստանի կողմից պարտատոմսերի գնմանը, ապա իմ կարծիքով այդ համաձայնությունը չի խանգարի մեզ գնալ առաջ: Մենք պատրաստ ենք ստորագրել համաձայնագիրը, աշխատանքը կատարված է, այն պատրաստ է: Ես հուսով եմ, որ Ուկրաինան կշարունակի շարժվել այդ ուղղությամբ»,- նշել է Էշթոնը եվրապատգամավորներին: