Պանրի ոլորտն այս տարի առանձնացավ նրանով, որ խնդիրներ եղան արտերկիր և հատկապես ԱՄՆ արտահանման հետ կապված: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց Պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը:
«Մենք խնդիրներ ունեցանք նաև ԱՄՆ արտահանման հարցում: Իհարկե մենք չէինք կարող անտեսել այդ երևույթը», - նշեց նա, հավելելով, որ կան աշխատանքներ, որոնք պետք է կատարվեն:
Նրա խոսքերով, այն երկու կազմակերպություններից մեկը, ովքեր տասը տարի շարունակ ԱՄՆ պանիր են արտահանել` գիտեին, թե ինչ պայմաններում պետք է պատրաստվի Միացյալ Նահանգների համար նախատեսված պանիրը:
«Պայմանների նման խստացումը նույնիսկ ինձ համար փորք ինչ տարօրինակ էր: Ես նույնիսկ հանդիպեցի Պարոն Բախչագուլյանի հետ` պարզելու համար , թե իրենց մասով ինչպես այդպես ստացվեց և փաստացիորեն այն չափորոշիչները, որոնք կիրառվել և այժմ կիրառվում են` ԱՄՆ-ի կողմից եղել է ավելի խստացված», - նշեց նա, հավելելով, որ լուծման ճանապարհներն արդեն գտնվել են և ԱՄՆ պանիր արտահանվում է:
Նա նշեց, որ մեզ թվում է թե ԱՄՆ ուղարկվող պանիրը որակապես ավելի լավն է, քան` այստեղինը: «Խիստ պաստերիզացված կաթից ստացված պանիրը երբեք չի կարող լավը լինել: Մենք ունենք վատ որակի պանիրներ, սակայն կան գործարաններ, որոնք սկսել են ուշադրություն դարձնել պանրի որակի վրա», - նշեց նա, հավելելով, որ չի կարող ոչինչ ասել նաև պանրի անվտանգության մասին