Այսօր հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է 1 հորիզոնականով և 2013 թվականը եզրափակում է 35-րդ տեղում:
Հիշեցնենք, որ նախորդ ամիս Հայաստանի հավաքականը հայտնվել էր իր համար ռեկորդային՝ 34-րդ հորիզոնականում: Առաջին տասնյակում փոփոխություններ չեն եղել:
1. Իսպանիա - 1507 միավոր
2. Գերմանիա - 1318
3. Արգենտինա - 1251
4. Կոլումբիա - 1200
5. Պորտուգալիա - 1172
6. Ուրուգվայ - 1132
7. Իտալիա - 1120
8. Շվեյցարիա - 1113
9. Հոլանդիա - 1106
10. Բրազիլիա - 1102
18. Ուկրաինա - 907
22. Ռուսաստան - 870
35. ՀԱՅԱՍՏԱՆ - 716
68. Ուզբեկստան - 526
81. Բելառուս - 431
94. Ադրբեջան - 363
101. Վրաստան - 330
128. Ղազախստան - 216
135. Թուրքմենստան - 195
147. Ղրղզստան - 155
Ամբողջական աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ: