«Հայացք» թերթը գրում է. «Բանակում մահվան դեպքերը շարունակվում են, իսկ ընթացող քրեական գործերն ուղղակի սասափելի վիճակում են: Քրեական գործերի նախաքննության շրջանում վկաներին ամիսներ շարունակ պահում են Ռազմական ոստիկանությունում, անազատության մեջ: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով զինվորների սպանությունների գործով ընթացող դատավարություններից՝ ասաց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը:

«Մեր ունեցած տվյալներով` այս տարի 31 զինվորի մահվան դեպք է գրանցվել, որից 8-ը որակված է որպես ինքնասպանություն: Տարիներ շարունակ բանակում կատարվող սպանությունները որակվում են որպես ինքնասպանություններ, եւ այդ գործերը տարիներ շարունակ չեն բացահայտվում: Ինքնասպանության դեպքերն էլ վկայում են այն մասին, որ բանակում բռնի գործողություններ են կիրառվում զինվորների նկատմամբ»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում