Հայաստանի Ազգային Ժողովն այսօր՝ դեկտեմբերի 20-ին արտահերթ նիստ է գումարել, որի ընթացքում քննարկելու է նաեւ աղկահարույց համաձայնագիրը՝ Հայաստանի կառավարության եւ ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերության միջեւ, ստորագրված այս տարվա դեկտեմբերի 2-ին:

Ըստ այդ համաձայնագրի՝ Հայաստանը ստիպված է լինելու մինչեւ 2043 թվականը գազային կախվածության մեջ գտնվել ռուսական կողմից: Ընդ որում, հատուկ ընդգծված է, որ Հայաստանը մինչեւ այդ ժամկետի ավարտն իրավունք չունի ապագա որեւէ օրենքներ, որոշումներ, հրամանագրեր եւ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել, որոնք փոփոխություններ կմտցնեն համաձայնագրում:

Հայաստանի կառավարության նեկայացուցիչը իրավունք է ունենալու միայն որպես առանց ձայնի իրավունքի դիտորդ ներկա գտնվել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության Տնօրենների Խորհրդի նիստերին՝ ստացված տեղեկատվության գաղտնապահությունը պահպանելու պայմանով: