Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր «ՅՈՒԿՕՍ»-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկուն ազատ արձակելու մասին:

Հրամանագիրը տեղադրված է Կրեմլի պաշտոնական էջում և ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 20-ից:

Ինչպես «Интерфакс» գործակալությանը հայտնել է Խոդորկովսկու փաստաբան Վադիմ Կլյուվգանտը, հրամանագիրը պետք է «անհապաղ կատարման» ենթարկվի: Նա նշել է, որ պաշտպանության հետագա գործողությունները կախված կլինեն Խոդորկովսկու ազատության մեջ հայտնվելու փաստացի ժամանակից:

Գործող քրեակատարողական կոդեքսի համաձայն ձերբակալվածին ազատ են արձակում մեկուսարան համաներման մասին օրենքը հասնելուց հետո, իսկ աշխատանքային օրվա ավարտից հետո հասնելու դեպքում հաջորդ օրվա առավոտյան:

Այն մասին, որ Խոդորկովսին համաներում է խնդրել, Վլադիմիր Պուտինը հայտնել է դեկտեմբերի 19-ին իր մամուլի ասուլիսից հետո: Նախագահը հայտարարել էր, որ գործարարը «հղում է կատարում մարդասիրական կարգի հանգամանքներին, նրա մայրն է հիվանդ» և պատմել է մոտակա ժամանակները խնդրանքը բավարարելու մտադրության մասին:

Միխայիլ Խոդորկովսկին ձերբակալվել էր 2003 թվականին: 2005 թվականին նա ստացել էր ինը տարի ազատազրկման դատավճիռ խարդախության համար, իսկ 2010 թվականին 14 տարի ազատազրկման նավթի գողության և դրա վաճառքից ստացված գումարը օրինականացնելու մասին: Հաշվի առնելով, որ դատապարտման ժամկետը տարբեր դասի դատարանի կողմից կրճատվել էր՝ Խոդորկովսկին պետք է ազատվեր 2014 թվականի օգոստոսին: