ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը խոսելով ՀՀ-ի և ՌԴ-ի միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին, նշեց, որ նախ ՀայՌուսգազարդ ընկերությունը սեփականաշնորհման ենթակա օբյեկտների ցանկում չկա, իրավական ի՞նչ հիմքով են վաճառել 20 տոկոս բաժնետոմսերը:

ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նշեց, որ կառավարությունը օրենք չի խախտել:

«Խոստովանեմ՝ իրավական առումով՝ միգուցե խնդիր կա, որ ցուցակում չի եղել, հենց դրա համար եմ բերել ԱԺ: Նախօրոք մենք չունեինք այն մտադրությունը, որ անպայման 20 տոկոսը պետք է վաճառեինք, որ պարտք փակեինք: Սա վերջնական փուլում առաջացավ, դրա համար որոշեցինք բերել Ազգային ժողով և համաձայնություն ստանալ»,- իր խոսքում նշեց Արմեն Մովսիսյանը:

Գագիկ Ջհանգիրյանը իր մտավախությունը հայտնեց, ասելով, որ եթե Հայաստանն էլի պարտքեր կուտակիմ էլ ի՞նչ ենք տալու պարտքի դիմաց:

«Այս կառավարությունը ոչ թե պետք է սովորական բյուջե կամ ծրագրեր ներկայացնի Ազգային ժողով, այլ փրկության ծրագիր, որովհետև եթե ըսենց գնա, վաճառելու ենք մեր պետությունը: Մենք էլ ի՞նչով ենք վճարելու, էլ օբյեկտ մնա՞ց, էսպես վաճառելով որ գնում ենք՝ վերջը ո՞ւր ենք հասնելու»,- ասաց Ջհանգիրյանը: