«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը «ՀայռուսԳազարդ»-ի բաժնետոմսերի վաճառքի հետ կապված որոշումը համարում է հակասահմանադրական:

«Սա առաջին անգամը չէ, երբ մենք համոզվում ենք, որ Սահմանդրական դատարանը անաչառ չէ և ինքը ի վիճակի չէ քննելու խնդիրները՝ սահմանադրությունից ելնելով: Որպես կանոն՝ Սահմանադրական դատարանի որոշումը համարժեք է իշխանությունների որոշումներին»,- իր խոսքում ասաց Խաչատուր Քոքոբելյանը:

Նա նկատեց, որ ԱԺ բերված համաձյանգրով ռուսական կողմը ստանում է բացարձակ մենաշնորհ, որը չի օգտագործվելու ի նպաստ մեր երկրի: Պատգամավորը նաև նկատեց, որ որևէ կերպ այս համաձայնագիրը չի կարող փոփոխությունների ենթարկվել մի քանի տասնամյակ, որը ևս համձայնագրի պահանջներից մեկն է:

«Ցավում եմ, սակայն կարծում եմ, որ ԱԺ մեծամասնությունը կընդունի այս համաձյանագիրը: Մի բան հաստատ է, այս համաձայնագիրը ծերից ծեր վիճակրելի է»,- ասաց Խաչատուր Քոքոբելյանը: