Սիրիայի ներքին գործերի նախարարությունը կոչ է արել հարյուրավոր սիրացիների հետ վերադառնալ: Գրում է Sana տեղեկատվական գործակալությունը:

Համաձայն հինգշաբթի օրը տարածած հաղորդագրության` սիրիացիների վերադարձը կիրականացվի երկրում տիրող ճգնաժամի կագավորման լայնամասշտաբ ծրագրի շրջանակներում: Երաշխիքը անդրադռնում է նախագահ Բաշար Ասադի թշնամիների և այն քաղաքացիների վրա, որոնք ապօրինի լքել են երկիրը: Բացի այդ, այլ երկրներում գտնվող ընդդիմության անդամներին հրավիրում են բանակցոիւթյուններ վարելու:

Հիշեցնենք, որ երկրի իշխանության և ընդդիմության միջև հակամարտությունը շարունակվում է 2011 թվականի մարտից: Համաձայն ՄԱԿ-ի տվյալների` երկրում մահացել է արդեն ավելի քան 60 հազար մարդ: