Այսօր ԱԺ նիստի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ելույթի ժամանակ նշեց, որ Հայ ռուսգազարդին հանձնելով մեզ պատկանող բաժնեմասը անօրինական քայլ էր իշխանությունների կողմից: Նրա գնահատմամբ՝ հանրության շրջանում հարց կծագի՝ ինչու՞ ենք կուտակել պարտքեր, մի՞թե մենք չենք վճարել մեր սպառածը:

«Պարզվում է՝ վճարել ենք, բայց պարտքը կուտակվել է ոչ թե մեր անպարտաճանաչության, այլ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ վարչախմբի մասնակցությամբ թաքցվել է իրականությունը, բանն ավելի հեռուն է գնացել: ԶԼՄ-ների հետ ունեցած հանդիպմանը Սերժ Սարգսյանը բողոքել է ընդդիմությունից և ասել, թե «այդ մարդկանց չի հետքրքրում, որ Հայաստանը գազը 2 անգամ էժան է գնում Ռուսաստանից, քան Ուկրաինան: Կարող է թանկանալ, կարող է՝ չէ»:

Հիմա պարոն Մովսիսյանը պնդում է, որ ինքը գիտեր թանկացման մասին, բայց տեսնում ենք, որ ոչ հերքելիս է կարմրել, ոչ էլ հիմա, որ հերքածն է պնդում»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանին մեղադրում է սեփական ժողովրդին ցինիկաբար խաբելու մեջ:

«Չեմ մեղադրում Սերժ Սարգսյանին, որովհետև խիստ ըմբռնումով եմ մոտենում՝ գիտակցելով, թե ով էր նա և ով է հիմա»,- հավելեց Փաշինյանը:

Վերջինիս մոտ նաև հարց է առաջանում, թե ինչու է Սերժ Սարգսյանը թաքցրել իրականությունը, և դրա մասին բարձրաձայնում է հիմա: Փաշինյանի դիտարկմամբ՝ դա արվել է ժողովրդի տրամադրվածության վրա նախընտրական փուլում չազդելու համար:
Վերջում Փաշինյանը հավելեց, որ ինքը դեմ է այդ համաձայնագրին, քանի որ այդ փաստաթուղթը հպարտ քաղաքացիներին փորձում է զրկել ազատ և ինքնիշխան երկիր ունենալու երազանքից:
«Սխալվում են նրանք, ովքեր կարծում են թե թղթեր ստորագրելով ու անշունչ կնոպկաներ սեղմելով՝ կկոտրեն մեր ցանկությունները»,- եզրափակեց Փաշինյանը: