Ադրբեջանի նախկին նախագահ Աբդուլֆազլ Էլչիբեյի առանձնատան գազամատակարարումը դադարեցրել են գումարը չվճարելու պատճառով: Այս մասին Haqqin.az-ին հայտնել է նրա աղջիկը:

Ադրբեջանի նախկին նախագահի ընտանիքը, այդ թվում կինը, աղջիկը և թոռնուհին ապրում են Ռոսուլզադե գյուղում:

Այսօր գազի վարչության աշխատակիցները դադարեցրել են գազի մատակարարումը գումարի չվճարման պատճառով: Պարզվել է, որ Էլչիբեյի ընտանիքը գազի օգտագործման համար 700 մանաթ փող է պարտք: Նրա ընտանիքի խնդրանքը երկարաձգելու ժամկետը ազդեցություն չի ունեցել շրջանի գազի ծառայության աշխատակիցների վրա, և արդյունքում նախկին նախագահի ընտանիքը ձմեռային պայմաններում մնացել է առանց գազի և ջեռուցման: