Այսօր ԱԺ-ում պատգամավորներն անընդհատ դժգոհություն էին հայտնում Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին:
ՄԻ քանի անգամ շարունակ Արմեն Մովսիսյանը խորհրդարանում հայտարարել է, որ եթե ՀայՌուսգազարդի 20 տոկոս բաժնետոմսերը չտայինքք Գազպրոմին, փոխարենը պետք է 155 մլն դոլար «քյաշ» փող տայինք:
Արամ Մանուկյանը նկատողություն անելով` հարցրեց, թե այդ ի՞նչ բառեր է խորհրդարանում օգտագործում նախարարը, այնուհետև նշեց, որ սուտ է` միջազգային համաձայնագրերով չկա նման բան:
«Ծիծակ կամ էծի պանիր չեք ծախում, որ քյաշ փողով տաք: Ինչ քյաշի մասին է խոսքը: Մի անգամ ասեցիք, մտածեցի սխալվել եք, էսօր երրորդ անգամ ասեցիք ռուսներին քյաշ փող տալու մասին: Չկա նման բան, իսկ եթե տրվելու է, չգիտեմ քանի օրենքի խախտումով»,- նշեց նա: