««Եթե բուդ առնեմ՝ կոկորդիլոս էլ կառնեմ»,– այսպես արձագանքեց ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը «Առավոտ»-ի հարցին՝ պատրաստվո՞ւմ է իր կուսակից ընկերոջ` Արտակ Սարգսյանի ներկրած կոկորդիլոսով զարդարել իր ամանորյա սեղանը։
ՏAՏ սուպերմարկետներում, որոնք պատկանում են ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին, հայտնված կոկորդիլոսները Հայաստանում բուռն քննարկումների տեղիք են տվել։
Ի դեպ, երեկ «Առավոտի» հետ զրույցում պատգամավորն ասաց, որ օրերս 12 կոկորդիլոս էլ կներմուծի Հայաստան։ Դրանք նախօրոք պատվիրված են։ Պատվիրատուների անունները պատգամավորը չհրապարակեց։
Ամանորյա սեղանի շուրջ Վարդան Այվազյանի հարցուպատասխանը ներկայացնում ենք առանց մեկնաբանաթյունների.
-Դուք Ձեր ամանորյա սեղանին ընդհանրապես բուդ չե՞ք դնում։
-Ոչ։
-Հայկական սեղաններին ընդունված է բուդ դնել։
-Նայած հայկական սեղան։
-Հայավարի չե՞ք դիմավորում Ամանորը։
-Ինքնավարի եմ անում, այվազյանական եմ անում։
-Դա ո՞րն է։
-Մեր տուն հյուր կկանչեմ՝ կգաս, կտեսնես։ Հիմա ես ո՞նց բացատրեմ, թե չարազը ո՞նց ենք դնում... ասենք՝ դրա տեղը սացիվի կարող ա դրվի։
-Սացիվին Ձեր տիկի՞նն է պատրաստում։
-Ինչի՝, մտածում ես, ես տիկնոջս առել եմ մենակ նայելու համա՞ր։ Տիկինս` տիկին ա, նորմալ տիկին ա։
-Համե՞ղ է պատրաստում, Դուք գո՞հ եք իր պատրաստածից։
-Հա, ոնց կարող ա գոհ չըլնեմ։ Գոհ չըլնեմ էլ՝ սովորած կըլնեմ արդեն։
Մանրամասները՝ «Առավոտ» թերթի այսօրվա համարում։