Էդուարդ Վարժապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2005թ աշխատելով ՀՀ աշխատանքի եվ սոցիալական հարցերի նախարարության սոցապ պետական ծառայության Գյումրու տարածքային բաժնի պետի պաշտոնում, հանդիսանալով պաշտոնատար անձ 2007-2009թթ նույն բաժնի գլխավոր մասնագետ Ա.Աբրահամյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբով պետությունից հափշտակել են իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի՝ 4.337.835 դրամ կենսաթոշակի գումարներ, ինչպես նաև կատարել է պաշտոնական կեղծիք:
Էդուարդ Վարժապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով և 314-րդ հոդվածով:
Գործը քննվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Էդվարդ Մանուկյանի նախագահությամբ: