Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը Ղազախստանի «Ակտոբեում» հանդես կգա 16 համարի մարզաշապիկով: Ֆուտբոլիստը կստանա ամսեկան 30 հազար դոլար, տեղեկացնում է NEWS.am Sport-ը:
Ֆուտբոլիստի ակումբը նախատեսված է մինչև 2014թ.-ը, իսկ առաջին պաշտոնական հանդիպումը նոր թիմի կազմում հայ լեգիոները կանցկացնի մարտի 9-ին Ղազախստանի առաջնության առաջին տուրի «Վոստոկի» դեմ խաղում:
Հիշեցնենք, որ նախկինում Արզումանյանը հանդես է եկել «Փյունիկի», դանիական «Ռանդերսի», լեհական «Յագելոնիայի» ու Խաբարովսկի «ԲՄԱ-Էներգիայի» կազմում: Մեր ազգային հավաքականի կազմում նա մասնակցել է 56 հանդիպման ու խփել է 4 գնդակ: