Վրաստանը ողջունում է բոլոր քայլերը, որոնք ուղղված են Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը` հաշվի առնելով իր ստրատեգիական հետաքրքրությունների պաշտպանությունը:
Այս մասին, ինչպես հաղորդում է Новости Грузия-ն, հայտնել է Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջեկիձեն երկուշաբթի օրը տեղի ունեցած մամլո կոնֆերանսի ժամանակ` ամփոփելով 2013 թվականի արդյունքները:
Արտաքին քաղաքականության տեսչության ղեկավարը մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը կապված Վրաստանի հետ վիզային ռեժիմի հետ: Պուտինը անցած շաբաթ հայտարարել էր, որ Մոսկվան կարող է վերադառնալ Վրաստանի հետ առանց վիզայի համակարգի և դրա համար այդ հարցը պետք է քննարկել փորձագետների մակարդակով:
Հարցը ինչպես սպասվում է կքննարկվի Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի հետ հանդիպման ժամանակ,որը տեղի է ունենալու եկող տարվա սկզբին:
«Ինչ վերաբերվում է Ռուսաստանի նախագահի` վիզային ռեժիմի մասին հայտարարությանը, մենք ողջունում ենք բոլոր քայլերը, որոնք կօժանդակեն հարաբերությունների կարգավորմանը, չնայած բոլորը պետք է հասկանալի լինի, որ այն տեղի չի ունենա ռազմավարական հետաքրքրությունների և տարածքային ամբողջականության հաշվին»,- հայտարարել է Փանջեկիձեն:
Նա հիշեցրել է, որ Վրաստանի կողմից Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը արդեն դյուրացվել է:
«Եթե Ռուսաստանի կողմից վիզային ռեժիմը նույնպես դյուրացվի, ապա այն կլինի պատասխան մեր քայլին: Լավ կլինի, եթե Ռուսաստանը Վրաստանի նման ուժի չկիրառման պատասխանատվություն վերցնի»,- նշել է նախարարը;