Քիչ առաջ ԱԺ-ում, երբ քվեարկության պետք է դրվեր դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը, դահլիճում խառնաշփոթ առաջացրեց։
Ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը և արդյունքում խորհրդարանի մեծամասնությունը կողմ քվեարկեց հայ-ռուսական համաձայնագրերի վավերացմանը և առաջին ընթերցմամբ համաձայնագրերն ընդունվեցին։