Արդեն հայտնել էինք, որ ԱԺ-ի ներսում և դրսում լարված իրավիճակ է:

«Սերժիկ հեռացիր», «Դեմ ենք գազի պայմանագրին» կարգախոսներով և պաստառներով են ցուցարարները դրսում աղաղակում:

Բողոքի ակցիային է մասնակցում նաև դերասան Հայկ Մարությանը, ով նշեց, որ ինչպես տրանսպորտի թանկացման դեպքում էր կանգնած ակտիվիստների կողքին, այնպես էլ հիմա և վերջինիս կարծիքով խնդիրների լուծման միակ տարբերակն այն է, որ մեծ թվով մարդիկ իրենց մասնակցությամբ բողոքի ձայն բարձրացնեն:

Նշենք, որ դերասանն իր հետ էր բերել գազի բալոն և նշեց, որ այն պարսկական գազ է և շատ լավ էլ վառվում է:

Լուսանկարը՝ News.am-ի