Ով ուզում ա լինի, ինձ դավաճան անվանողը իրա մոր փորից չի ելել, ուրեմն մերն անբարոյական ա եղել, եթե մեր նմաններին դավաճան են անվանում։ Այսպես մեկնաբանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանն իրեն դավաճան անվանողներին:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ Զարուհի Փոստանջյանը Հանրապետական պատգամավորներին անվանել է դավաճան:
«Ով ուզում ա լինի էս երկում, եթե մեզ դավաճան ա անվանում, ուրեմն իրա մոր փորից հելնելուց անբարոյական ա եղել։ Ով լիչնի ինձ դավաճան անվանի… իրանք լավ գիտեն մենք ինչ անցյալ ունենք եւ ինչ ենք արել այս երկրի համար»,-ասաց Առաքել Մովսիսյանը։
Ինչ վերաբերում է քարտերը հավաքելուն, Առաքել Մովսիսյանը պատասխանեց. «Ինքը իմ քարտը չի կարա վերցնի, հենց տենց, չի կարա ու վերջ: Մնացածինը կռիսի նման մտել ա, վերցրել ա, էնտեղ չեն եղել: Վերցներ, նվեր կտայի իրան, հո բանկոմատի քարտ չի: Մնացածինը կռիսի նման մտել ու վերցրել ա, բայց իմը չի կարա վերցնի»:
Նշենք, որ Զարուհի Փոստանջյանը ընդմիջման ժամանակ հավաքել էր պատգամավորների քվեարկության քարտերը՝ նրանց այդպիսով զրկելով քվեարկությունից: